Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄՆ-ում ամեն երրորդ մարդը մահանում է տկարամտությունից

ԱՄՆ-ում ամեն երրորդ մարդը մահանում է տկարամտությունից

Միացյալ Նահանգներում գիտնականներն իրենց նոր հետազոտությունով համոզվել են, որ ամեն երրորդ մարդը մահանում է Ալցգեյմերի հիվանդությունից կամ տկարամտության այլ տեսակից: «Այսօր չկա մարդ, ով բուժվել է Ալցգեյմեր հիվանդությունից: Եթե դուք տառապում եք Ալցգեյմեր հիվանդությամբ, ապա դուք կմահանաք կամ նրանից, կամ նրա հետ»,- նշել է ԱՄՆ Ալցգեյմեր հիվանդության Ասոցիացիայի նախագահ Հարի Ջոնսը, հայտնում է  MedLinks.ru-ն:

 

ԱՄՆ-ում Ալցգեյմերը տարածվածությամբ վեցերորդ մահաբեր հիվանդությունն է: 2010 թվականին տվյալ հիվանդությունից մահացածների թիվը հասել է  83,494-ի, ինչը 39 %-ով ավելի է, քան 10 տարի առաջ: Ամբողջ աշխարհում հասարակության ծերացումը խոստանում է մոտակա մի քանի տասնամյակների ընթացքում Ալցգեյմեր հիվանդությունը որպես մահաբեր հիվանդություն առաջնային դիրք մղել իր տարածվածությամբ: 

 

Իրենց հետազոտությունների համար գիտնականներն օգտագործել են Ալցգեյմեր  հիվանդության Ասոցիացիայի կողմից կազմակերպված մի քանի նախագծերի տվյալներ: Հետեւելով սդտացված տվյալներին, հաստատվել է, որ ԱՄՆ-ում 2013 թվականին  450, 000 մարդ կմահանա Ալցգեյմերի հիվանդությունից:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ